• Դրույթներ և Պայմաններ



    Օգտվելով Artis.am-ից` Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված պայմաններին, ինչպես նաև մեր Գաղտնիության քաղաքականությանը: Խնդրում ենք ուշադիր կարդալ դրանք և ըստ անհրաժեշտության տպել ու պահել Ձեզ մոտ: Առաքման և վճարման հետ կապված պայմաններին կարող եք ծանոթանալ Առաքում և վճարում բաժնում:

     

    «Artis.am» և «Մենք» տերմինները վերաբերում են սույն կայքի (այսուհետ` Կայք) սեփականատեր հանդիսացող Artis ՍՊ ընկերությանը: «Դուք» տերմինը վերաբերում է այս կայքը օգտագործողներին կամ դիտողներին:

     

    Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության, «Գաղտնիության քաղաքականության» մեջ և սույն «Օգտագործման պայմաններում»:

     

    Պայմանները սահմանված են և մեկնաբանվում են` համաձայն ՀՀ օրենսդրության:

     

    Գրանցում

    Artis.am-ում գրանցվելու համար Դուք պետք է լինեք 18 տարեկանից բարձր:

     

    Դուք հավաստում եք, որ գրանցման ժամանակ կամ դրանից հետո տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են:

     

    Հղումներ

    Կայքում տեղադրված որոշ հղումներ կարող են տանել դեպի այլ կայքեր, որոնք Artis.am-ի վերահսկողության տակ չեն գտնվում: Այսպիսի հղումներից որևէ մեկը սեղմելիս Դուք լքում եք Artis.am կայքը: Սույն պայմանների կիրառությունը չի տարածվում այն կայքերի վրա, ուր Դուք տեղափոխվել եք` սեղմելով Artis.am-ում տեղադրված հղումները:

     

    Կայքի պատասխանատվությունը

    Artis.am կայքում տրված պատվերը իրենից ներկայացնում է Ընկերությանը Ձեր կողմից արված առաջարկ` գնելու և առաքման միջոցով ստանալու որևէ ապրանք: Այդ առաջարկը համարվում է ընդունված, եթե Ձեր էլ. փոստին մեր կողմից ուղարկվում է պատվերը հաստատող նամակ, որտեղ նշված են պատվերի բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է Կայքի և Ձեր միջև կնքված պայմանագիր:

    Հետադարձ կապ
    ք․ Երևան, Մոսկովյան փ․ 21, ք․ Երևան,Սայաթ-Նովա փ․ 14 ք․ Երևան, Տիգրան Պետրոսյան փ․ 33/2 artisbagfactory@yandex.ru +374 095 751100 Բաց է 10։00 - 21։00
    DEVELOPMENT BY VIPSTUDIO