• Գաղտնիության քաղաքականություն

    Սույն «Գաղտնիության քաղաքականություն»-ը տալիս է մեր կողմից Ձեր անձնական տեղեկությունների օգտագործման նկարագրությունը:

     

    Տեղեկությունների հավաքագրումը 

    Մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները.

    · էլ. փոստի հասցեն, անուն-ազգանունը, հեռախոսահամար(ներ)ը

    · Բանկային ռեկվիզիտները, եթե պատվերի համար վճարումը կատարել եք բանկային փոխանցման միջոցով: Մենք ՉԵՆՔ տիրապետում Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի որրևէ տվյալի, քանի որ առցանց վճարումները մեր կայքում իրականացվում են բացառապես Arca , Visa և MasterCard.վճարային համակարգերի միջոցով:

    · Կայքում Ձեր կատարած գնումների պատմությունը, նախընտրած ապրանքների ցանկը և այլն

    · Առաքման հասցեն(ները), առաքման համար տրամադրված լրացուցիչ ինֆորմացիան

    · Մեզ հետ կատարված նամակագրությունը (ներառյալ չաթը և էլեկտրոնային նամակները):

     

    Տեղեկությունների օգտագործումը

    Մեզ համար անձնական տեղեկությունների հավաքագրման առաջնային նպատակը Ձեզ ապահով, հարմարավետ, արդյունավետ և անհատական ծառայություններ մատուցելն է: Սույնով Դուք համաձայնվում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տեղեկությունները հետևյալի համար.

    · Ձեր հայցած ծառայությունների և օգնության ապահովում

    · Մեր ծառայությունների, բովանդակության և գովազդի որակի չափում և բարելավում

    · Ոչ ստանդարտ իրավիճակներում զանգի կամ էլ. փոստի միջոցով հավելյալ տեղեկությունների ճշտում կամ հաղորդում

    · Պատվերը հաստատող, սխալ լրացված դաշտերի մասին տեղեկացնող, ի պատասխան Ձեր հարցի ուղարկված և այլ տիպի էլեկտրոնային նամակների ուղարկում:

     

    Տեղեկությունների չբացահայտումը

    Ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի:

     

    Հաշվի պաշտպանվածություն

    Ձեր գաղտնաբառը Ձեր հաշիվ մուտք գործելու բանալին է: Գաղտնաբառ ընտրելիս օգտագործեք թվերի, տառերի և հատուկ նիշերի չկրկնվող համադրություն: Մի՛ տվեք artis.am-ի Ձեր գաղտնաբառը մեկ ուրիշին: Եթե այնուամենայնիվ այդպես եք վարվում, հիշե՛ք, որ Դուք պատասխանատու եք Ձեր հաշվի անունից կատարված բոլոր գործողությունների համար: Գաղտնաբառի կորստի դեպքում այն կարող եք վերականգնել կայքի օգնությամբ` սեղմելով «Մուտք» կոճակի հարևանությամբ գտնվող «Մոռացել եք գաղտնաբառը» հրամանը: 


    Получить скидочный купон

    Հետադարձ կապ
    ք․ Երևան, Մոսկովյան փ․ 21, ք․ Երևան,Սայաթ-Նովա փ․ 14 ք․ Երևան, Տիգրան Պետրոսյան փ․ 33/2 artisbagfactory@yandex.ru +374 095 751100 Բաց է 10։00 - 21։00
    DEVELOPMENT BY VIPSTUDIO